Հայտնի դերասան Արա Սարգսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասան Արա Սարգսյանը բոլորում է ծննդյան հիսունինը տարին։ Նա ծնունդով Երևանից է։ Դպրոցն ավարտելուց հետո Արա Սարգսյանը ռեժիսորի օգնական է աշխատել «Հեռուստաթատրոն» կոչվող ստուդիայում։

Դրանից հետո՝ տարիներ անց նոր միայն ընդունվել և սովորել է Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում։ Ֆակուլտետն ավարտելուց հետո սկսել է դասավանդել նույն համալսարանի նույն ֆակուլտետում։

Ա․ Սարգսյանը դասավանդելուն զուգահեռ նաև հանդես է եկել տարբեր թատերախմբերում՝ խաղալով տարատեսակ ներկայացումներում։ Դերասանը 1984 թվականից սկսած սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիային կից գործող կինոդերասանի թատրոնում, որը Հ.Մալյանի անունն է կրում։

Այստեղ Արա Սարգսյանը խաղացել է բազմաթիվ ներկայացումներում։ Դերասանն իր ծննդյան օրը սովորաբար նշում է աշխատանքային եռուզեռի, աշխույժ գործունեության մեջ։ Իր մասնագիտական ձեռքբերումներից զատ Ա․ Սարգսյանն իր մեծագույն ձեռքբերումը համարում է ընտանիքը։

Արա Սարգսյանը երեք զավակների հայր է․ երկու տղա և մեկ աղջիկ ունի, որոնց կյանքում ամենից շատն է սիրում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!