Հայտնի դերասանները՝ Ելենա Արշակյանի նոր սերիալում

Ելենան ու Ա․ Մխիթարյանը միշտ իրար համանման են մտածում, ստեղծում սյուժեներ։ Այս անգամ՝ Ախթամար սերիալը նույն կերպ ծնվեց, երբ միասին Դիլիջանում էին ու հատուկ էին գնացել, որ գրեին սելեկտիվ ընդհատումների մասին սերիալ։

Ելենան ու Անահիտը միշտ իրար լսում են ու եթե մի բան չի հավանում որևէ մեկը, փոխում են անպայման։ Դերասանուհուն վստահել են Ռոմելա Սարգսյանին, ով սկսնակ է, թատերական ինստիտուտը նոր է ավարտել՝ Հ․ Գասպարյանի կուրսը։ Ելենան ասում է պատասխանատու է դնել ուսերին սկսնակի այդպիսի բեռ դնել։

Բայց Ռոմելայի հետ պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնք կօգնեն բնականաբար իրեն։ Ե․ Բորիսենկոն ևս խաղալու է, ինչպես նաև Սաշ Բաբասյանը․ Սուրեն Թումասյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անի Պետրոյանը, Էդգար Իգիթյանը։ Ե․ Բորիսենկոն ասում է խաղալու մեծ, բարդ տեսարաններ կան, որոնք ինքը սիրում է շատ։

Սաշ Բաբասյանը ընդգծում է, որ առանց նկարվելու օրերի իրեն դժվար է ապրել, ու այժմ շատ ինքնաբավ է այս կերպարից, հերոսուհու եղբայր է խաղալու։

Понравилась статья? Поделиться с друзьями: