Հայտնի ակտիվիստ Արիանա Հովսեփյանը Arti M-ի հետ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Սիրում եմ քեզ»

Հանրահայտ ակտիվիստ Արիանա Հովսեփյանին շատերը գիտեն իր սուր քաղաքական ելույթներից։ Նա հաճախ է իր հարթակում եթերներ կազմակերպում, որոնց ժամանակ խիստ քննադատում է ներկայիս իշխանություններին։

Քչերը գիտեն, որ Արիանան ունի ձայնային լավ տվյալներ։ Նա զարմացրել է իրեն ճանաչողներին՝ հանդես գալով երաժշտական կատարմամբ։ Արիանան համագործակցել է Arti M-ի հետ՝ նորովի մատուցելով հանրահայտ «Սիրում եմ քեզ» վերտառությամբ երգը։ Նշենք, որ Արթի Էմը ծնունդով Արգենտինացի է, սակայն ծագումով հայ է։ Արգենտինահայ երգչի հետ դուետային կատարմամբ հանդես եկած Արիանա Հովսեփյանը հետաքրքիր եղանակով է մատուցում բոլորին ծանոթ երգը։

Երգի գործիքավորումը միանգամայն համապատասխանում է երգի մատուցման կերպին։ Գործիքավորմամբ զբաղվել է Մուշեղ Մարգարյանը։ Երգը մատուցվում է առանց տեսահոլովակի առկայության։ Այն արդեն հասցրել է լայն արձագանքների արժանանալ։

Արիանա Հովսեփյանի և արգենտինահայ երգչի համագործակցության արդյունքում ստեղծված «Սիրում եմ քեզ» երգի նորովի մատուցումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: