Հայտնիների Զատկական շնորհավորանքները և այլ մանրամասներ

Դեռ շաբաթ օրվա երեկոյան համացանցն աստիճանաբար սկսեց ողողվել Զատկական շնորհավորանքներով։

Զատկական տոնը, լինելով ընտանեկան տոն, համախմբում  միավորում է ընտանիքի անդամներին, որոնք առօրյա զբաղվածությամբ պայմանավորված, ավելի քիչ են միմյանց հետ առնչվում։

Դեռ նախօրեից շատերն իրենց հարթակներում Զատկական շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են հղում ծանոթ ու անծանոթ մարդկանց։

Տիկնոջ հետ մոմավառության լուսանկարով և բարի մաղթանքներով լի հրապարակմամբ է բոլորի Զատիկը շնորհավորել Գագիկ Ծառուկյանը։

Թաթա Սիմոնյանը տեղադրել է իր լուսանկարը՝ իրենց Զատկի սեղանի շուրջ նստած։ Նան էլ այդպես է շնորհավորել բոլորին։

Տիգրան Արզաքանցյանը շնորհավորական հրապարակում է արել՝ տեղադրելով իր, տիկնոջ և մայրիկի համատեղ լուսանկարը։ Նա իր շնորհավորական խոսում հատկապես կարևորել է Հայաստանի և Արցախի կայուն խաղաղության թեման։


Երգչուհի Նանան իրենց տնից տեսաուղերձ է պատրաստել՝ սեղանի մոտ կանգնած շնորհավորելով հայ ժողովրդին։ Նանայի պատրաստած տեսաուղերձը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: