Հայկ Պետրոսյանի հումորային երգը պարետի մասին․ տեսանյութ

Հայկը սիրում է գրել թեթև երգեր, որոնք հենց հիմայի՝ այսօրի մասին են։

Իր սթենդ-ափերում Հայկը հաճախ ամբողջ թեման կառուցում է առօրեական երգերի միջոցով։ Հիմա երբ նման ներկայացումներ՝ սթենդ-ափ ժանրի չկան, Հայկը իր երգերը սիրողական նկարում է ու գցում է ինտերնետ։ Յարիս տուն է կոչվում Հայկի երգը, որը արտահայտում է Հայկի ու այլ երիտասարդների էմոցիաները, որբ պարետը չէր թողնում գնալ որևէ տեղ, իսկ սիրահարները այդ պատճառով չէին հանդիպում։

Հայկի հերոսը ձևաթուղթ է գրել, որտեղ նշել է իբրև դեղատուն է գնում սակայն գնում է յարի տուն։ Հայկը սարկաստիկ ակնարկներ է անում մեկուսացման խիստ ծանր լինելու հետ կապված, սակայն թեման սիրային է մնում ու չի դառնում քաղաքական։

Հայկը հորից՝ Վարդան Պետրոսյանից ժառանգել է անմիջական ասելիքը ներկայացնելու շնորհը, թեպետ իրենց սթենդ-ափերը տարբեր են, բայց կա ընդհանրություն, դե երևի դա կախված է արդեն գեների հետ, որոնք ուժեղ են եղել։ Հայկն էլ Վարդանն էլ արվեստի մարդիկ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: