Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեվանի քաղաքացու կոչումը

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեվանի քաղաքացու կոչումը։

«Երևանը ես եմ». Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան:

Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին: Շնորհավորելով Երվանդ Մանարյա։նին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ:

«Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից և ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: