Հայկական արմատներով թուրք դերասանուհին բրազիլացի մոդելի հետ է հանդիպում

Թուրք հայտնի դերասանուհի Էբրու Շահինը, որը տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել, հանդիպում է բրազիլացի ֆոտոմոդել Սիդնեյ Մլոուի հետ։ Հայկական արմատներ ունեցող դերասանուհին լույս աշխարհ է եկել 1994-ին․ Էբրուի մայրը հայուհի է։

Տեղեկության համաձայն Էբրուն և Սիդնեյը ժամանակ են անցկացնում Պհուկետում։ Երիտասարդները սոցցանցերում համատեղ լուսանկարներ են հրապարակում և լավ ժամանակ անցկացնում։ Ֆոտոռեպորտաժներից դատելով՝ նրանք գործնականում չեն էլ բաժանվում։

Մելոուի և Շահինի սիրավեպի մասին լուրը հայտնվել է բրազիալական ԶԼՄ-ների առաջին հորիզոնականներում, և Սիդնեյի երկրպագուների շրջանում խառնաշփոթ առաջացրել։ Վերջինը համարվում է Բրազիլիայի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը։

Հայտնի է, որ Էբրուի բրազիլացի զուգընկերը նրան արդեն ծանոթացրել է իր ընտանիքի հետ։ Դերասանուհին շատ լավ տպավորություն է գործել։

Էբրու Շահինը հանրաճանոչություն է ձեռք բերել «Ստամբուլցի հարսը», «Արգելված պտուղ» հեռուստասերիալներից, իսկ «Քամոտ»-ը հեռուստասերիալի գլխավոր դերը Էբրուին իսկական աստղ դարձրեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: