Հայի կողմից ստեղծված պատվաստանյութը՝մահաբեր է․Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյան

Առողջ հանրություն ՀԿ-ի անդամ,ակտիվիստ Մարինա Խաչատրյանը շարունակում է մեղադրական հայտարարություններ անել ներկա իշխանությունների մասին։ Մարինան այս անգամ մեղադրում է իշխանություններին,որ նրանք ևս դավադրական պլանի մի մաս են,իսկ պլանի բուն նպատակը՝պատվաստել հանրությանը։ Հատկանշական է,որ ակտիվիստը շեշտում է հայ գործարարի ֆաբրիկան,որտեղ մշակվում է պատվաստանյութը։

Մարինա Խաչատրյան

Երևի,Մարինա Խաչատրյանը ի նկատի ունի հայազգի գործարար ասելով՝ գիտնական Նուբար Աֆեյանին։ Խաչատրյանը կապ է տեսնում գործող իշխանությունների և այդ պատվաստանյութի հեղինակի մոտ։ Մարինա Խաչատրյանը իր անհանգստությունն է հայտնում,որ մարդկանց դիտավորյալ սպանում են։ Նրա սոցիալական ցանցի էջը ողողված է դավադրապաշտական հղումներով,որոնք կապված են կորոնավիրուսային հիվանդության,պատվաստանյութերի,ինչպես նաև իշխանությունների հետ։

Մարինա Խաչատրյանը,ինչպես նաև իր կոլեգա՝ Սոնա Աղեկյանը հրաժարվում են կրել դիմակ,քանի որ վստահ են,որ կորոնավիուսը այն հիվանդությունը չէ,որի համար մարդն իրեն այդքան պետք է տանջի։ Կանայք հայտնի են իրենց երբեմն հակասական գործողություններով։ Նրանք հանրային վայրերում հաճախ են կազմակերպում ակցիաներ,որտեղ դրսևորում են անկանխատեսելի պահվածք։

Մարինա Խաչատրյան

Հիշեցնենք,որ նախօրեին բերման էր ենթարկվել Մարինա Խաչատրյանի ընկերուհի,քաղաքացիական ակտիվիստ՝Սոնա Աղեկյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!