Հայերն արգելափակել են Փարիզի փողոցները. ի՞նչ է կատարվում

Հայերը համաշախարհային համահայկական միասնության ակցիաներ են նախաձեռնում՝ իրենց միասնականությամբ փորձելով գրավել աշխարհի առաջատար երկրների ազդեցիկ ղեկավարների ուշադրությունը:

Հերթական բազմահազար մարդկանց մասնակցությամբ ցույցերը Փարիզի փողոցներում են: «Հայաստան» վանկարկումներով, հայկական երաժշտության ու պարի ներքո ֆրանսիահայերը տեղի իշխանությունների և բնակիչների ուշադրությունն են սևեռում մեր խնդրի վրա:

Ֆրանսիահայերը նաև այս ցույցերով նպատակ ունեն Ֆրանսիայի և ողջ աշխարհի բնակչությանն իրազեկել արցախյան խնդրի բոլոր մանրամասների մասին, որպեսզի ավելի հստակ ու հասկանալի դառնա, թե ինչի համար են պայքարում հայերն իրականում:

Աշխարհին այս հարցի մանրամասների մասին իրազեկելու պահանջը հրատապ է, քանի որ համացանցային հարթակները թույլ են տալիս ադրբեջանական կողմին այս հարցի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել՝ ապակողմնորոշելով շատերին:

Այսպիսով, յուրաքանրյուրն իր խրամատում պայքարում է հայերի համար այս նվիրական հարցի ճիշտ հանգուցալուծման համար, քանի որ կարևոր է փաստերի ու արգումենտների առավելությունը բոլոր ճակատներում:

Ֆրանսիական Սպուտնիկ լրատվական կայքն ուղիղ եթերով ցույց է տալիս, թե ինչ բուռն ընթացք են ունենում ցույցերը:

Action de la diaspora arménienne à Paris pour sensibiliser l’opinion publique et politique quant au conflit au Haut-Karabakh

Опубликовано Sputnik France Пятница, 9 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: