Հայդուկին․․․ «Կաթիլ» խումբ․ պրեմիերա

Սևադա Համբարձումյանը հզոր ձայնային տվյալներով երիտասարդ է, ով հրաշալի է կատարում հայդուկին նվիրված երգը։ Գործիքավորումը ևս շատ հզոր է արված։

Առհասարակ «ԿԱԹԻԼ» խումբը հրաշալի է քովերներ անում հին երգերը, հրաշալի է մշակում։ Գիթառը նվագում է խմբի գիթառահար Արեգ Սուքիասյանը, բասս գիթառը նվագում է Ռոբերտ Սիմոնյանը, կոպալը՝ Գրիգոր Դավթյանը։ Մոնտաժը արել է Գևորգ Ներսեսունին։

Կադրերը տրամադրել են զինուժ մեդիան, Ֆելիքս Շախտոյանը, Ներսես Իվանյանը, Արշակ Խաչատրյանը։ Ձայնագրվել է «Բուուն» ստուդիայում։ «Կաթիլ» խմբի իսկական հիթն է «Կուզիմ» համշենական երգը, որը այնպես անուշ էին կատարել, որ սիրվել էր անչափ։ «Կաթիլ» խումբը վերջերս հրաշալի ելույթ ունեցավ անկախության տոնի ժամանակ, որտեղ կատարեց «Կիլիկան» ռոքային մշակմամբ։

Շատ աղդեցիկ էր երիտասարդի հզոր ձայնը ու կեցվածքը։ Խումբը հետևում է հայկական ելևեէջների մաքուր ներկայացմանը, առանց ավելորդությունների։ Իրենց նպատակն է հենց մաքուր մեղեդին ներկայացնել, մաքրել երաժշտությունը օտարածին ձայներից։

Понравилась статья? Поделиться с друзьями: