Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մահվան դեպքերի ամենամեծ թիվը

Երկիրը տիրող հիվանդությունը  նոր թափ է հավաքել և սպիտակ բանակը շարունակում է համառ պայքարը։ Բայց հիվանդությունը շարունակում է տարածվել ու, ցավոք սրտի, կյանքեր խլել։

Ամբողջ աշխարհի բժիշկները այս հիվանդության դեմ առկա միակ զենքը համարում են պատվաստումը և հորդորում մարդկանց պատվաստվել և կտրել համաճարակի կայծակնային արագությամբ տարածվող շղթան։

Առաջատար մասնագետները պնդում են, որ երկրագնդի 70-80 տոկոս մարդկության պատվաստման արդյունքում կարող ենք համարել, որ անողոք հիվանդությունը հաղթահարված է։ Հայաստանում այսօր գրանցվել է մահվան ամենաշատ դեպքերը։

Օր օրի աճող թվերը մեծ անհանգստություն են առաջ բերում և ցույց տալիս, որ համաճարակային պատերազմը դեռ չի ավարտվել։ Այսօր Հայաստանում գրանցվել է 1517 կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք և մահվան 57 դեպք։ Մահացության այսքան շատ  դեպք դեռ չէր գրանցվել։

Օր օրի մեծացող այս թվերը պետք է սթափեցնեն հանրությանը և վերջապես մղեն պատվաստման որոշում կայացնելուն և պայքարի նոր փուլ թևակոխելուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: