Հայաստանի վրա նման կերպ դուռ շրխկացնող բոլոր երգիչներին, դերասաններին, մարզիկներին ու տարատեսակ գործիչներին ուղղակի մեկ բան պետք է ասել․․․

Սպորտսմեն Էրիկ Իսրայելյանը հայտնել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և պատրաստվում է մեկնում է այլ երկիր, որտեղից էլ կմենամարտի և հանդես կգա այդ երկրի դրոշի ներքո։

Պատճառը՝ չգնահատված լինելն է։ Սպորտսմենի գրառմանն արձագանքել է Ստյոպա Սաֆարյանը։ Նա նշում է՝ ՀՀ երգիչներին, սպորտսմեններին և բոլոր նրանց, ովքեր նման կերպ պատրաստ են շրխկացնել դուռը, մի բան պետք է ասել՝ գնաք բարով, որպես հայ մարդ թող հաջողությունն անպակաս լինի, բայց դուռը ծածկեք դրսից։

Քաղաքական վերլուծաբանը նշում է՝ նման մարդկանց համար հայրենիքը մեդալների համար էր անհրաժեշտ։ Ապա հավելել է՝ շատերը կան չգնահատված, բայց երբեք թույլ չեն տա հայրենիքի նկատմամբ նման վերաբերմունք։ Եվ ցանկացել է հիշեցնել երկիրը լքողներին, որ այլ երկրում տեղ են ունենում միայն այն բանի համար, որ մեծ հչակ են ձեռք բերել Հայաստանում։

Իսկ գրառման ավարտին կցել է Վանո Սիրադեղյանի հայ-ռուսական հարաբերությունների համար շատ դիպուկ ձևակերպած արտահայտությունը՝ միակողմանի սերը ողբերգություն է: «Այո՛, մեր միակողմանի սերն էլ ձեր հանդեպ վերածվեց ողբերգության», — գրել է Սաֆարյանը և խորապես ցավացել նման իրողության համար։

Իրողությունն իսկապես ցավալի է։ Օգտատերերից ոմանք նշում են՝ կարող է հեռանալ, սակայն գոնե լուռ, առանց հիշեցումների և ամպագոռգոռ խոսքերի։

Понравилась статья? Поделиться с друзьями: