Հայաստանի մասնակցի եվրոտեսիլյան երգը գերել է բոլորին․ վայելեք

Նոր սերունդը տաղանդավոր է։ Նրանք մեկը մյուսի ետևից բազում առիթներ տվեցին հայրենակիցներին հպարտանալու։ Հպարտանալու, որ հայ են, որ նման տաղանդավոր արտիստների հայրենակիցներն են։

Այս տարի եվրատեսիլյան մրցույթում Հայաստանը կներկայացնի Բրյունետը։ Այս տաղանդավոր աղջիկը ոչ միայն հրաշալի ձայն ունի, այլև իր երգերի հեղինակն է, որոնք այնքան յուրօրինակ և տարբերվող են։

Եվ ահա երիտասարդ, տաղանդավոր երգչուհին ներկայացրել է մրցութային երգը, որը գերել է բոլորին։ Երգն իսկապես գեղեցիկ է, իսկ տեսահոլոավկն է՛լ ավելի գեղեցիկ է ստացվել։ Հանրությունը ջերմությամբ ընդունեց երգչուհու նոր աշխատանքը։

Համացանցային տիրույթում չեն դադարում շնորհավորական գրառումներն ու հիացական խոսքերը՝ ուղղված երգչուհուն։ Մենք նույնպես հաջողություն ենք մաղթում Բրյունետին։ Համոզված ենք, որ նա լավագույնս կներկայանա և հիացմունք կպատճառի թե՛ եվրոպացիներին, թե՛ իր հայրենակիցներին։

Գեղեցիկ տեսահլովակն ու անզուգական երգն առաջարկում ենք ևս մեկ անգամ վայելել ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: