Հայաստանի մասին նոր գովազդը նվաճել է համացանցը

Հմայիչ են հայոց արևածագերն ու մայրամուտները, հայոց հողն ու ջուրը։ Այստեղ է, որ յուրաքանչյուր առավոտ Արևը ջերմ համբուրում է հողը։ Դրանից է, որ այն այդքան բերրի է ու բերքատու։

Սա է Հայաստանը՝ հայերի բնօրրանը, այդ փոքրիկ, սակայն հիասքանչ երկիրը՝ իր հպարտ լեռներում ծվարած։ Իսկ ալեհեր Մասիսն իր լայն թևերն է տարածել՝ անգամ հեռվից հովանավորելով ու պաշտպանելով հայերին ու նրանց հայրենիքը։

Հայաստանի մասին նոր գովազդը նվաճել է համացանցը։

Դրանում ներկայացված է Հայաստանը՝ որ ողջ հմայքով։ Գովազդի կարգախոսն է՝ «Հետևի՛ր պատմությանը»։

Տեսահոլովակում մասնավորապես ցուցադրվում է Սևանա լիճը, Հայոց լեռները, հրաշակերտ Տաթևի վանքը, ինչպես նաև «Տաթևեր» ճոպանուղին, որն ամենաերկարն է աշխարհում։ Զբոսաշրջիկներին հիացրել են նաև հնամենի վանքերն ու եկեղեցիներ, մագաղթայա մատյանները։ Իսկ Զվարթնոցի տաճարի ավերակները վեհություն են ներշնչում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!