«Հայաստանը»․ Սերժ Թանկյանի ու Նիկոլ Փաշինյանի համատեղ «երեխան» (տեսանյութ)

Հիանալի երաժիշտ Սերժ Թանկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համահեղինակությամբ, ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա՝ «Հայաստանը»։ Երաժշտության հեղինակը Թանկյանն է, խոսքերինը՝ Փաշինյանը։

Վարչապետը երախտիքի խոսք է հայտնել Թանկյանին՝ իր բանաստեղծության հիմքով աննման երգի ծնվելու համար՝ հուսալով՝ այն դուրեկան կլինի։ Շնորհավորելով Քաղաքացու օրը՝ Փաշինյանը նշել է Հայաստանը Երկիր մոլորակի վրա պիտի հավիտյան գոյություն ունենա։

Թանկյանի խոսքով՝ այս երգով նրանք ցանկացել են կորոնավիրուսյան ախտի համավարակային վիճակում հույս պարգևել հայ ժողովրդին՝ նրանք էլ այն աշխարհին փոխանցեն։ Նրանց նպատակն էր հաղթական ոգին փառաբանող երգն ստեղծելը՝ ամփոփելով մեր հերոսական ժողովդի անցյալը, ներկան ու ապագան։

Ի դեպ, աշխատած գումարը կուղղվի «Իմ քայլը» հիմնադրամին՝ բարեգործության համար։ Հիմնադրամը մշտապես աջակցության տարբեր տեսակներ է իրականացնում, հիմա՝ կորոնավիրուսային շրջանում, տրամադրում է բժշկական պարագաներ ու այլ անհրաժեշտ իրեր։

Իրապես, հրաշք ստեղծագործություն է ստացվել, որն իր մեջ զետեղել է հայու գենին բնորոշ նվիրական ուժն ու սերը՝ հայրենյաց հողի նկատմամբ։

Հուզիչ, ուրախ, տխուր ու նոստալգիկ․ ամենը՝ մեկ երգում։ Լսել է պետք։

Понравилась статья? Поделиться с друзьями: