Համեղ ու շքեղ տորթ «Պրահա». շոկոլադային տորթ պատրաստելու հրաշալի տարբերակ

Առաջարկվող «Պրահա» տորթն անչափ համեղ ու շքեղ է: Տվյալ շքեղությանը հասնելու համար անհրաժեշտ է լինում մի քանի պարզագույն բաղադրիչ: Խմորային զանգվածը ստանալու համար հարկավոր է ընդամենը.

Հավկիթները նախ քիչ աղով, ապա նաև շաքարով հարելով եռակի մեծացնել ծավալը, ապա ավելացնել չոր բաղադրիչները, բայց արդեն զգուշորեն խառնել, որ բարձրացրած ծավալը չնվազի:

Քանի որ խմորային բաղադրության մեջ կա նաև կակաո, ուստիև թխուկը մուգ է ստացվում: Այն հարկ է միառժամանակ փաթաթել սննդային ցելաֆոնի մեջ, ապա արդեն շերտատել՝ երեք հավասար շերտերի բաժանելով:

Կրեմային խառնուրդը կարելի է ստանալ տաք կաթի կամ սերուցքի մեջ շոկոլադային սալիկները հալեցնելով: Հետո այդ զանգվածը մի լավ սառեցնել, որից հետո հարիչով հարելով՝ կրկին փրփրացնել:

Վերջում շոկոլադե մածուկով կամ գլազուրային խառնուրդով պատել տորթի ամբողջ մակերեսը, որից հետո ավելի պինդ շոկոլադային լուծութով երիզներ տանել տորթի մակերեսով մեկ:

Կցված հոլովակը կօգնի առավել լավ կողմնորոշվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!