Համաշխարհային պատմության մեջ ամենամեծ նշանակության ունեցած տասը քաղաքները

Ճամփորդության գլխավոր նպատակներից մեկը պատմությունը բացահայտելն է։ Դա անելով՝ մենք կարող ենք հասկանալ, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում։ Դա կարող է նաև պատասխանել մեր սեփական մշակույթի և հասարակության հետ կապված հարցերին։ Ներկայացնում ենք  տասը պատմական քաղաք, որոնք մինչև այսօր բնակելի են։

Անդերում գտնվող Պերուի Կուսկո քաղաք ինկերի կայսրության մայրաքաղաքն է եղել։ Հայտնի է, որ քաղաքի հատակագիծը համապատասխանեցվել է հովազի պատկերին, որն ինկերի համար սրբազան կենդանի է եղել։ Այն իր ժամանակի ամենազարգացած քաղաքներից էր։

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը Ք․Ա․ 331-ին հիմնադրել է Ալեքսանդր Մեծը, սակայն մինչ այդ էլ այն Նեղոսի հովտում կարևոր նավահանգստային գոտի էր։ Ալեքսանդրիան հին աշխարհի գիտության կենտրոններից էր։

Առնվազն 7000 տարի է՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքը բնակեցված է։ Մեծ է եղել Աթենքի դերը հին աշխարհում՝ հատկապես փիլիսոփայության, թատրոնի, գրականության և գիտության զարգացման տեսանկյունից։

Հնդկաստանի Վարանասի քաղաքը կառուցվել է Ք․Ա․11-րդ դարում։ Այն գտնվում է Ութար Պրադեշ նահանգում, Գանգես գետի ափին։ Այստեղ նաև շատ են տաճարները։ Այս փաստը Վարանասին դարձնում է հինդուիզմի 7 սրբազան քաղաքներից մեկը։

Եվրոպայի ամենապատմական քաղաքներից է Չեխիայի մայրաքաղաք Պրահան։ Նրա պատմական հարուստ անցյալի մասին խոսելն ավելորդ է։ Նշենք միայն, որ քաղաքը Ավստր-Հունգարական կայսության մասին է կազմել, իսկ բոլորովին վերջրես Խորհրդային դաշինքի անդամ է եղել։

Չինաստանի մայրաքաղաք Պեկինը պաշտոնապես 3000 տարեկան է, սակայն երկրի պատմության մեջ նրա դերը շատ ավելի հին է։

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը Սառը պատերազմի տարիներին բաժանված էր պատով։ Դրա մնացորդները մինչև այժմ կարելի է գտնել այնտեղ։

Ստամբուլը, որը նախկինում հայտնի է եղել որպես Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն է եղել։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը այն Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր։

Թունիսի Կարթագեն քաղաքը հիմնադրվել է Ք․Ա․ 900-ին։ Փյունիկյան պատերազմի արդյունքում հռոմեացիներն ավերակների վերածեցին Կարթագենի կայսրությունը։

Բոսթոնն ԱՄՆ-ի ամենահին քաղաքներից է։ Պատմականորեն այն ամերիկյան մտավորականության օրրանն է։ Այստեղ է հիմնադրվել Հարվարդի համալսարանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: