Համախմբում լինելու է, հաղթանակն անխուսափելի է.․․ Անահիտ Մուտաֆյանի հայրենասիրական գրառումը

Դերասանուի Անհաիտ Մուտաֆյանն այն արտիստուհիներից է, ով խորապես անհանգստացած է հայրենիքի ճակատագրով։

Նա այս մասին հաճախ է հրաապարակումներ կատարում և հայտնում իր ընկերներին, հետևորդերին իր խոր մտահոգությունների մասին։

Սակայն նա զուգահեռ նաև խոստովանում է, որ ներքին մի խոր համոզմունք և հավատ ունի, որ հայ ազգը երկար չի քնի և համախմբում, այնուամենայնիվ կլինի։ Եվ ահա դերասանուհու հայրենասիրական հերթական գրառումը հենց այս մասին է։

Անահիտը նշում է, որ հայ ազգը կարթնացնի իր ներսի հային և սեփական հայրենիքի ու պետականության համար կմղի իր արդար պայքարը։ Անահիտ Մուտաֆյանը մասնավորապես գրել է․ «Բարի լույս, հայ… Բարի լույս, անպարտելի ազգ… 5 տարի առաջ ամեն առավոտ այսպես էի ողջունում իմ ազգին, առանց վարանելու, առանց ամաչելու, բայց այսօր…

Հայ, դու արթնացնելու ես քո միջի հային, դու պայքարելու ես՝ որպես հայ, քո հայրենիքի և պետականության  համար։ Համախմբում լինելու է, որքան էլ փորձեն քեզ կիսել ու կիսկսել… Հաղթանակն անխուսափելի է….»։

Понравилась статья? Поделиться с друзьями: