Հա՛ ատամներս սեղմում եմ, որ չխոսեմ էս թեմայով, բայց էլ չեմ դիմանում․․․ Լիզա Ճաղարյան

Հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը, ով մշտպես անդրադառնում  է հայաստանյան արդի խնդիրներին, այս անգամ կրկին անդրադարձ է կատարել մի կարևոր թեմայի։

Լրագրողն իր գրառման մեջ նշում է, որ փորձում էր այս մասին լռություն պահպանել, սակայն դա ուղղակի չստացվեց։ Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․ «Հա՛ ատամներս սեղմում եմ, որ չխոսեմ էս թեմայով, բայց էլ չեմ դիմանում։ «Վաաաաայ, տեսաք` Ամուլսարի հանքը բացում է, տեսա՞ք, չես մարսելու, էս ենք անելու, էն ենք անելու, դու դեռ կտեսնես, հըլը սպասի, տես գլխիդ ինչ է գալու………….»։

Էս լո՞ւրջ եք ասում։ Ուրեմն էսքան չարիք բերեց գլխներիս, հինգ հազարից ավելի ջահելի գլուխ կերավ իր ճոռթո բերանի պատճառով, Արցախ կորցրինք (շարունակեք ձեզ շլանգի տեղ դնել, որ չենք կորցրել), Հայաստանի մի մասը կորցրինք, արժանապատվություն կորցրինք` մարսեց, ինչ այլանդակություններ որ նախորդ երկուսն արեցին, նույնը մեծ հաջողությամբ շարունակում է ու շարունակելու է` դրանք էլ մարսեց։ Ու հիմա բա չեք ասի` Ամուլսարը չի մարսելու։ Էն էլ ոնց է մարսելու։

Ու հենց էդպես կոկորդ ճղողներիդ օգնությամբ է մարսելու։ Ու էլի չարիքներ է գործելու և շարունակելու է մարսել։ Էլի՛ ձեզնմանների օգնությամբ։

Լռե՛ք, հա՞։ Գոնե էդքան ամոթ ունեցեք։ Շարունակեք զառանցել Առաջին նախագահի դեմ։ Դա գոնե ձեր ընթացիկ լափն ապահովում է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: