Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, անընդհատ գրանցվում է տնտեսության աճ․Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է․ Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում:
Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա` Երևանից և Գյումրիից:

Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:


Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:
Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:

Կյանքի որակը փոխվում է, ու դա արվում է ժողովրդավարության շնորհիվ:
Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!