«Կրկին Աստծո մոտ՝ խնդրանքով»․ Շուշաննա Թովմասյան

Գեղեցկուհի դերասանուհի Շուշաննա Թովմասյանը և դերասան Նորայր Եղյանը համատեղ լուսանկարներ են հրապարակել, որտեղ պատկերված են դիմակներով։

Նրանք միացել են հայտնիների ֆլեշմոբին և այդկերպ ցանկանում են հանրությանը կոչ անել կրել դիմակներ՝ չվտանգելով դիմացինին և կյանքեր փրկել։

Ախտն իրական է ու հարկ է զգոնությունը չկորցնել՝ հետևելով բոլոր կանոններին։ Պետք չէ նաև մոռանալ բժիշկների մասին, որոնք նույնպես ցանկանում են տուն գնել։

Շուշաննան, բացի դիմակով լուսանկարներից, նաև հուզիչ գրառմամբ այլ լուսանկար է տեղադրել՝ եկեղեցու ֆոնին։ Զետեղված լուսանկարը գեղեցկուհին մակագրել է․ «Տարիներ անց, կրկին Աստծո մոտ՝ խնդրանքով»։

Շուշաննան, իրեն բնորոշ համեստությամբ, գեղեցիկ զգեստ է կրում՝ տրիկոտաժե որակի։ Այն սև գույնի է՝ կարմիր և սպիտակ զոլերում։ Նա գրեթե շպարված չէ, մազերն էլ ուղիղ հարդարված ու բաց թողած են։

Նորայրն անչափ ոճային վերնաշապիկ է կրում՝ այն համադրելով սպիտակ շապիկի և ջինսե տաբատի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: