Կորոնավիրուսի թեստ հանձնած Արսեն Թորոսյանը կարևոր տեղեկություն է հայտնել

Նախարար Արսեն Թորոսյանն անչափ կարևոր ուղիղ եթեր է մտել։ Նա այսօրվանից ինքնամեկուսացած է և տնից է աշխատում։ Նրա թեստը բացասական է եղել, սակայն քանզի ռիսկի գոտում է՝ շփվել է վարակակրի հետ ու, հնարավոր է, վարակված լինի։ Շրջապատին չվարակելու համար՝ Թորոսյանը որոշել է լիովին ինքնամեկուսացվել։

Խոսելով արտակարգ դրության ռեժիմի կարևորության մասին՝ նա նշել է՝ դա միտված է հանրության առողջությունը պահպանելու ու վարակից պաշտպանելու համար։

Նախարարը կոչ արել սթափ դատել ու գնահատել խոսքի ուժը՝ տխմարագույն հայտարարություններ չանել։

«Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք ու 75 բուժված, ապա մի քանի օրից բոլոր տեղերը կսպառվեն։ այդ դեպքում առանց ախտանիշների հիվանդները կբուժվեն տանը։ Եթե այդ մարդիկ չպահպանեն ինքնամեկուսացումը, վտանգավոր են բոլորի համար։ Հիմա առավել աչալուրջ պետք է լինենք։ Դեպքերի թիվն օր օրի շատանում է՝ մեր վարքագծի պատճառով»,- նշել է նախարարը։

Մեր բոլորի վարքագծի մասին

Опубликовано Arsen Torosyan Четверг, 14 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!