Կորոնավիրուսից մահացել է հայ մեծանուն բժիշկ-մանկաբույժ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանի գրառումից տեղեկանում ենք ,որ Կորոնավիրուսից, ցավոք, մահացել է նրա մորեղբայրը՝ մեր երկրում և Ռուսաստանում բազում երեխաների կյանքեր փրկած հայտնի մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը:

Այդ մասին տեղեկանում ենք նաև «ՌԻԱ Նովոստի»-ից:  Կալինինգրադում գրանցվեց հայտնի վիրաբույժի մահը, այն 32-րդն էր: Երկրի կառավարությունը հայտնել է իր ցավակցությունը մեծանուն բժշկի հարազատներին: Մելիք Սիմոնովիչ Ռոստոմյանը նախքան Կալինինգրադ տեղափոխվելը աշխատել է Հայաստանում՝ Երևանի առաջին և երրորդ մանկական կլինիկական հիվանդանոցներում:

Հայաստանում ևս շատերը կփաստեն բժշկի հրաշագործությունների մասին և շատերն են ցավում պատահածի համար :Ցավոք , շատ են այնպիսի դեպքերը, երբ բժիշկները երկար պայքարի ու այլ մարդկան կյանքեր նվիրելուց հետո  հենց իրենք են զոհ դառնում սարսափելի վիրուսին:

Բազում բուժաշխատողներ կորցրեց Չինաստանը, ինչպես նաև՝ ԵՄ երկրները: Մեր երկրում բազմիցս նշվում է բուժաշխատողի անձնվեր աշխատանքի մասին, կորոնավիրուսը հաղթահարած հիվանդները նշում են միշտ, որ այդ պայքարում իրենք անշուշտ պարտություն կկրեին, եթե չլինեին նրանք, ովքեր հիպոկրատի երդում են տվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!