Կորոնավիրուսին չհավատացող Սոնա Աղեկյանը հիվանդացել է կորոնավիրուսով, իսկ հիմա վարչապետից պահանջում է հետևյալը

Ավագանու նախկին անդամ, ներկայումս ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող Սոնա Աղեկյանը վերջին շրջանում բարձրաձայնում էր թագավարակին չհավատալու իր տեսակետի մասին:

Այսօր երեկոյան նա սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ թագավարակը թակել է նաև իր դուռը: Նրա գրառման տակ տարատեսակ մեկնաբանություններ են տեղ գտել, որոնց մեծ մասը թեական բնույթի են:

Հայտնելով իր մոտ վիրուսի հաստատման մասին՝ նա մեկ այլ գրառմամբ բաց հարցում է ուղարկել վարչապետին՝ պահանջելով, որ նա հանրայնացնի, թե ինչպես են կարողացել ընտանիքով հաղթահարել վիրուսն ընդամենը մեկ շաբաթում:

Հղում անելով Տեղեկատվության և ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին՝ նա գրառման մեջ գրել է, որ պահանջում է անհապաղ հայտնել արագ բուժվելու գաղտնիքը:

Ս. Աղեկյանը հիմնավոր պատասխաններ է պահանջել, թե ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր մարդիկ մահացել են նորահայտ վիրուսից, իսկ իրենց ընտանիքն արագորեն բուժվել:

Սոնա Աղեկյանի սույն գրառումը կցված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: