Այս շրջանում Պահքի շրջանն է և մարդիկ սեփական կամքով իրենց զրկում են կենդանական սննդից և փորձում է՛լ ավելի մոտենալ Աստծուն։
Առաջարկում ենք պատրաստել պահքային մի հրաշալի ուտեստ, որը հարուստ է օգտակար հատկություններով և անչափ համեղ է։
Եվ այսպես, կոլոլակ բանջարով և թահինով պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Խմորի համար`
Մանր բլղուր ½ բաժակ
Ալյուր ½ բաժակ
Լոլիկ֊պղպեղի մածուկ 1 ճ.գ.
Կարմիր և սև պղպեղ
Քիմիոն, աղ
Միջուկի համար`
Բազկատերև 1 կապ
Սոխ 1 գլուխ
Թահին ¼ բաժակ
Բուսայուղ 1 ճ.գ.
Կարմիր և սև պղպեղ
Սումախ, աղ
Բուսայուղ տապակելու համար
Իսկ այժմ պատրաստման մասին․ բազկատերևը խաշել, քամել, լցնել սոխառածի վրա, խառնել թահինը և համեմունքը։ Խառնել խմորի բաղադրիչները, քիչ֊քիչ ջուր ավելացնել, շաղել, մինչ կփափկի, բայց և կպչուն չի լինի։ Խմորից վերցնել ընկույզի չափով, թեթևակի շաղել, փոսիկ բացել, մատներով լայնացնել, ապա լցոնել միջուկով, փակել բերանը և մի քիչ տափակացնել։
Տապակել առատ և տաք ձեթի մեջ։ Կարելի է և՛ տապակել, և՛ խաշել։ Բաղադրատոմսը պատկանում է Սոնիա Թաշչյանին։