Կնիկս էլ կասի՝ մարդս գործի ա… Նարեկ Բավեյանը նկարահանման հրապարակից հոլովակ է հրապարակել

Նարեկ Բավեյանին հանրությունը նախ ճանաչել է որպես երգիչ, լսել նարա երգերը և սիրել նրան։ Ապա որոշ ժամանակ անց երգիչը հանդես եկավ որպես դերասան և այս ոլորտում էլ սիրվեց։

Այժմ երաժշտական գործունեությանը զուգահեռ Նարեկ Բավեյանը նաև աշխատանքային  գործունեություն է ծավալում դերասանական ասպարեզում։

Նա նկարահանվում էր  սիթքոմերում և այլ նախագծերում։ Այժմ Նարեկը նկարահանվում է հեռուստասերիալներից մեկում և կերտում ուշագրավ մի կերպար։ Երգիչ դերասանը որոշակի ակտիվություն ունի նաև սոցտիրույթում։ Եվ ահա նա նկարահանման հրապարակից մի հոլովակ է հանրայնացրել, որը հումորային բնույթ ունի։

Նարեկը ցույց է տվել հեռուստասերալի անկողնային մի դրվագ, որտեղ ինքը դերասանուհի Էմմա Պետրոսյանի հետ է։ Հոլովակում դերասանն ասում՝ «Կնիկս էլ կասի՝ մարդս գնացել ա գործի»։ Իսկ Էմմա Պետրոսյանը ձեռքով է անում և ժպտում։

Հոլովակն իսկապես զվարճալի է ստացվել։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: