«Կյանքս թելից կախված է եղել»․ հրաշքով փրկված Վիլեն Խաչատրյան

Կորոնավիրուսյան ախտով հիվանդ Վիլեն Խաչատրյանը, որը բժիշկների գնահատականով ծայրահեղ ծանր վիճակում էր, հրաշքով է փրկվել։ 32-ամյա Վիլենը 2օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Նա ամենածանր հիվանդն էր, բացի կորոնավիրուսյան ախտից, նաև երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ և երրորդ կարգի շնչառական անբավարարություն ուներ։

«Ազատությանը» տված հարցազրույցում հիվանդանոցում Վիլենը նշել է՝ հիվանդանոցում երեսունհինգ օրից ավել է անցկացրել, առաջին 6 օրն առհասարակ ջնջվել են հիշողությունից, միայն դրվագներով է հիշում՝ քնաբերների ազդեցության միջև։

Ինժեներ Վիլենը Երևան էր եկել մարտի տասնութին՝ Շվեդիայից՝ Ռուսաստանով․ «Օդանավակայանում ջերմաչափել են, խնդիր չի եղել։ Ասել էին՝ ինքնամեկուսանալ։ Մյուս օրը մարդ էր եկել տուն, քանի որ ինձ 6 տարի չէին տեսել, սեղանի շուրջ նստեցինք, լավ է՝ իրենց չհիվանդացան։ Հայրս միայն վարակվեց ու, ցավոք, մահացավ ապրիլի տասնութին․․․ յոթանասունչորս տարեկան էր»։

Մի քանի օր անց հիվանդությունն զգացնել է տվել․ «Մարտի 24-ին սկսեցի ջերմել, բժշկի դիմեցի, ինձ ուղարկեցին Նորքի ինֆեկցիոն, որտեղ թեստավորեցին, ապա հոսպիտալացրեցին»։

Վիլենի ձայնալարերն են վնասված, մի փոքր էլ թույլ է։ Շվեդիայում սնոուբորդով ու հեծանվասպորտով է զբաղվել, իսկ հիմա նիհարել ու կրկին քայլել է սովորում, սրտի աշխատանքը լավը չէ։ Դեռ երկու շաբաթ կվերականգնվի․ «Նոր եմ գիտակցում՝ կյանքս թելից կախված է եղել, ու սա իրականություն է, որ պետք է մարդիկ հասկանան ու ընդունեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: