Կյանքից անժամանակ հեռացել է երիտասարդ ու տաղանդավոր գրողը

Վ, Բրյուսովի անվան պետական համալսարանի Փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչ Հակոբ Մադոյանը սոցցանցային իր էջում գրել է, որ կյանքից վաղաժամ հեռացել է տաղանդավոր գրող Գրիգոր Սարգսյանը:

Գ. Սարգսյանը «Ավետյաց անտառը» վիպակի, «Վերջին հրդեհը» փիլիսոփայական վեպի ու շատ այլ հետաքրքիր, խոհափիլիսոփայական գործերի հեղինակն էր, ով փիլիսոփայորեն էր վերաբերվում իր ապրած կյանքին ու շրջապատին:

Գ. Սարգսյանը տևական ժամանակ հիվանդության դեմ է պայքարել, սակայն չի ցանկացել դիմել դեղորայքային բուժման: Հորդորներին, թե նրան անհապաղ ստացիոնար բուժում է պետք, նա պատասխանել է՝ չեմ ուզում սուբյեկտից վերածվել օբյեկտի:

Գ. Սարգսյանը մասնագիտությամբ ճարտարագետ էր, վերամասնագիտացել էր ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև ուսումնասիրում էր փիլիսոփայություն՝ գրելով փիլիսոփայական պիեսեներ ու ստեղծագործություններ:

Գրիգոր Սարգսյանն ընդամենը քառասուներկու տարեկան էր և բազմաթիվ մտքեր ուներ դեռ թղթին հանձնելու, քանզի նա բնույթով իսկական գրող էր, շատ լավ գրող ու մտավորական:

Հոգեհանգիստը կլինի այսօր՝ երեկոյան ժամը 5-ից 8-ն ընկած հատվածում:

Понравилась статья? Поделиться с друзьями: