Կյանքերս․ Սարոն դուստրերի հետ նոր լուսանկար է տեղադրել

Հայտնի երգիչ Սարոն ունի գեղեցիկ ընտանիք, որի մասին, սակայն, շատ սակավ է խոսում։ Նա կնոջ մասնակցությամբ առհասարակ գրեթե ոչ մի կադր չի հրապարակում։

Երգիչը դեկտեմբեր ամսին գտնվել է Ամերիկայում։ Այդ մասին են վկայում նրա տեղադրած լուսանկարները։

Եթե Սարոն կնոջ հետ կադրեր չի հանրայնացնում, ապա դուստրերի հարցն այլ է։ Երգիչը գրեթե բոլոր առիթներին դուստրերի հետ համատեղ հետաքրքիր կադրեր է տեղադրում՝ իր սերն արտահայտելով նրանց հանդեպ։

Հայտնի է, որ նախորդ տարի երգիչը երրորդ անգամ հայրիկ դարձավ։ Այդ առիթով նա հասցրել է հայտնել իր ուրախությունը, սակայն տղայի մասնակցությամբ դեռևս այնպիսի կադր չի տեղադրել, որտեղ երևա երեխայի դեմքը։

Ամանորյա տոների առիթով Սարոն դարձյալ դուստրերի հետ համատեղ լուսանկար է տեղադրել՝ կից գրելով․ «Կյանքերս»։

Իսկ ավելի վաղ նա նոր լուսանկար էր տեղադրել իր կրտսեր դստեր հետ։ Լուսանկարում նրանք դաշնամուրի մոտ են գնտվում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!