Կմիանամ «ներողություն խնդրելու» պահանջ դնողների խմբին, եթե էս պահանջողներն ու սրանց ստահակները ներողություն խնդրեն․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Լսեցի Անդրանիկ Քոչարյանին։ Կմիանամ «ներողություն խնդրելու» պահանջ դնողների խմբին, եթե էս պահանջողներն ու սրանց ստահակները ներողություն խնդրեն
-Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ ամեն անգամ, իբր, նրա ֆիզիկական արատը ամենագռեհիկ ձեւով բարձրաձայնելու համար (նրա տեսողության կեսի չափն ունենայիք՝ ձեր արգահատելի կերպարանքներին կնայեիք հայելու մեջ ու զզվանքից կուշաթափվեիք),
-Նիկոլ Փաշինյանի ընտանիքից՝ ամենաստորագույն վիրավորանքներ հասցնելու համար նրա կնոջն ու երեխաներին.
-փաստաբան Սեդա Սաֆարյանից՝ իրենց հոտած երախների գարշահոտն այս հարգարժան կնոջ ուղղությամբ պարպելու համար,
-Մարտի 1-ի անմեղ զոհերի հարազատների հասցեին ամենանողկալի ու եղկելի մեղադրանքներ հնչեցնելու համար,
-գրեթե ամեն օր Հայաստանի քաղաքացիներին ամենաանթույլատրելի որակումներ տալու համար միայն այն պատճառով, որ իրենց նման հանցագործներին ու լափակերներին մերժել են ու ընտրել իրենց ցանկացած մարդուն…
Ինչքանը հիշեցի, էնքանը գրեցի։
Կարող եք ասել՝ բայց չարժեր սրանց մակարդակին իջնել։
Ճիշտ է, չարժեր։
Այսքանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: