Կկռահե՞ք որ հայտնի դերասանուհու մանկության լուսանկարն է

Մանկությունը այն ժամանակաշրջանն է, որ յուրաքանչյուրս երանությամբ ենք հիշում և ամեն ինչ կտայինք գեթ մեկ րոպեով նորից այնտեղ հայտնվելու համար։ Մանկության լուսանկարները ընտանեկան ալբոմի ամենաջերմ հատվածն է, որը թերթելով ջերմագին զգացողություններ ենք ունենում։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հայտնիների մանկության լուսանկարները։ Ներկայացված լուսանկարում պատկերված է դերասանուհի Սոնա Մաթևոսյանը։ Լուսանկարը դերասանուհին հանրայնացրել է ինսթագրամյան իր օգտահաշվում՝ ծննդյան օրվա հետ  կապված։ Այսօր Սոնան նշում է իր 32-ամյակը։

Մեկնաբանություններում Սոնայի հետևորդներն ու երկրպագունները հանդես են եկել շնորհավորանքներով և ջերմ բարեմաղթանքներով գրառումներ կատարել։

Սոնա Մաթևոսյանն աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Նա տարիների դերասանական աշխատանքային փորձ ունի։ Դերասանուհին առավել ճանաչելի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից։ Այնուհետև տարաբնույթ նախագծերում ներկայացավ։

Այս պահին դերասանուհին նկարահանվում է հումորային «Women’s Club» հաղորդմանը և հիանալի է կերտում իրեն բաժին հասած դերերը։ Հաղորդման սիրահարները Սոնային առանձնացնում են իր յուրահատուկ խաղի և հումորի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: