Կինը հեռացել է ավելորդ քաշ ունեցող ամուսնուց․ վերջինը որոշել է նիհարել և այժմ երկրպագուներից հանգիստ չունի

ԱՄՆ Միչիգան նահանգում բնակվող Դին Սմիթին ավելորդ քաշի պատճառով կինը լքել է։ Սակայն այժմ 29-ամյա երիտասարդը երկրպագուներից հանգիստ չունի։

Դինը դեռ մանուկ հասակից գիրուկ է եղել։ Ապագա կնոջ՝ Էմիի հետ ծանոթանալով և ամուսնանալով՝ նա մտածել է փոխվել այնպես, որ նա հպարտանա իրենով։ Դինը սկսել է մարզվել, ճիշտ սնվել։ Սակայն ոչինչ չօգնեց․ կինը լքեց նրան։

Բայց Դինը չի հանձնվել և շարունակել է աշխատել նիհարելու ուղղությամբ։ Այսօր նա ասում է, որ 2019-ին ինքը միանգամայն տարբերվում է 2017-ի Դինից։ Նա նիհարել է 34 կգ-ով, արմատապես փոխել հագուստի ոճը։ Իր մարմնից չի ամաչում, ինքնավստահ է։ Բլոգում գիրուկներին խորհուրդ է տալիս վեր կենալ բազմոցից և սկսել ինչ-որ բանով զբաղվել։ Դինը ցանկանում է հավատալ, որ իր օրինակը կոգեշնչի մարդկանց։ Նա ապացուցեց, որ բարդ ժամանակները վերապրելու լավագույն տարբերակը ինքդ քո վրա աշխատելն է, այլ ոչ թե ընկճախտով տառապելը։Նա նաև ցանկանում էր, որ երեխաներն իրեն չհիշեն որպես թույլ մարդ և հայր։

Понравилась статья? Поделиться с друзьями: