Կինը երկրորդ անգամ կորոնավիրուսով է վարակվել՝ առողջանալուց մեկ շաբաթ անց․ Thairath

Թաիլանդուհի այս կինը 2 րդ անգամ է կորոնավիրուսյան ախտով վարակվել՝ լավանալուց 1շաբաթ անց, հայտնում է Thairath-ը։ Նա չէր էլ կարող պատկերացնել՝ մարտի առաջին օրերին արտերկրից վերադառնալուն պես տկարություն զգալով և ամսի 12ին դիմելով Բանգկոկի բուժհաստատություն, դա կրկրկնվի։

Նա 2 շաբաթից ավելի բուժում է ստացել, երեքանգամյա թեսթ հանձնել, որոնք բացասական են եղել ու դուրս գրվել։ 38-ամյա կնոջ մղձավանջն իրապես կրկնվել է երբ նա հայրենիք է վերադարձել՝ Չայափխում նահանգ։ Ապրիլի 4-ին նա դիմել է բժշկի և նրա եռակի թեստավորումը դրական է եղել։ Հիմա կինը բուժման գործընթացում է։

«Սա տարօրինակ դեպք է, բայց հաստատված է բժշկական փաստաթղթերով և բժիշկների վկայություններով, որը փաստում է Բանգկոկի հիվանդանոցում անցկացրած հետաքննությունը»,- նշել է Չայափհում նահանգի առողջապահության դեպարտամենտի պետ Վատչիր Բոթպհիբունը։

Նշենք՝ կորոնավիրուս գրեթե չի եղել այդ նահանգում։ Կա հաստատված ընդամենը 4 դեպք՝ որոնցից 2-ն այդ կնոջ դեպքերն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: