Կեսար աղցանի յուրահատուկ բաղադրատոմս․ անպայման փորձեք

Կեսար աղցանն ամենասիրվածներից է։ Սիրով ներկայացնենք Կեսարի յուրօրինակ բաղադրատոմս, որը պատկանում է Anush Kitchen-ին։ Այս աղցանին առանձնահատուկ է դարձնում սոուսը։ Անպայման փորձեք պատրաստել այս տարբերակով։

Իսկ այժմ առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

Հավի կրծքամիս — 2 հատ

Բուսայուղ

½ կիտրոնի հյութ

Սխտորի փոշի -1 թ.գ.

Օրեգանո — 1 ճ.գ.

Չորացրած մաղադանոս — 2 ճ.գ.

Աղ

Սև պղպեղ

Բեկոն ¼ բաժակ՝ կտրատած, տապակած

2 հավկիթ՝ խաշած՝ 4 մասի բաժանած

Հազարի տերև -1 կապ՝ կտրատած

Չերի լոլիկ — 400֊450 գ՝ կիսած

1 ավոկադո՝ կտրատած (ըստ ճաշակի)

Չեդեր պանիր — ½ բաժակ, քերած

Չորահաց

Սոուսի համար`

Թթվասեր — ¼ բաժակ

Մայոնեզ — ¼ բաժակ

Բուսայուղ — 1 ճ.գ.

1 պճեղ սխտոր՝ ճզմած

½ կիտրոնի հյութ

Չեդեր պանիր — 2 ճ.գ.՝ քերած

Աղ և սև պղպեղ

Հավի միսը համեմում ենք բուսայուղով, կիտրոնի հյութով, օրեգանոյով, չորացրած մաղադանոսով, սխտորի փոշիով, սև պղպեղով և աղով, որից հետո երկու կողմից տապակու ենք, թողնում սառչի, որից հետո կտրատում։ Սոուսի պատարստման համար նախատեսված բաղադրիչները իախմառնում ենք։

Մեծ տարայում լցնում ենք հազարի տերևը, լոլիկը, ավոկադոն, չեդեր պանիրը, չորահացը, վրան հավելում հավի կտրատած միսը, բեկոնը և հավկիթը, ապա սոուսը, միախառնում և վայելում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!