«Կենաց»․ առաջին տպավորությունները Հայաստանից

Օտարները միշտ էլ հիացած են մնում Հայաստանով։ Նրանց մասնավորապես հիացնում է հայկական խոհանոցն ու հյուրասիրությունը։ Եվ իրոք, երբեք չես տեսնի, որ ամերիկացին կամ եվրոպացին սովորական ճամփորդին իր տուն հրավիրի և հյուրասիրի։

Տեսահոլովակի հեղինակը պարզապես զմայլված է։ Առաջին օրը նա այցելել է «Վերնիսաժ»՝ ներկայացնելով այդ շուկան։

Բացի այդ, նրան հիացրել է հայերենը․ այն ոչ մի ուրիշ լեզվի նման չէ։ Երիտասարդը սովորում է «կենաց» բառը։

Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են թողել։

Մասնավորապես՝ ռումինացի մի օգտատեր զարմացել է հայկական և ռումինական ուտեստների նմանությամբ։ Մեկ այլ ռումինացու խոսքով՝ ինքը նոր է վերադրձել Հայաստան ուղևորությունից և բոլորին խորհուրդ է տալիս այցելել այդ գեղեցիկ երկիր։ Օգտատերերի մի մասն էլ շնորհակալություն է հայտնել Ջորդանին (տեսանյութի հեղինակին) լավ աշխատանքի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: