Կարևոր լուր՝ խոպանչիների համար

Կորոնավիրուսյան ախտը պատել է աշխարհը՝ փոխելով ողջ բնակչության ծրագրերը։ Բազմաթիվ իրադարձություններ հիմա այլ ընթացք են ստացել։ Չեղարկվել են համաշխարհային նշանակության միջոցառումներ, անգամ օլիմպիական խաղերն ու Օսկարը, ինչը վերջին անգամ բազում տարիներ առաջ է եղել։

Փոփոխությունները վերաբերում են բոլոր բնագավառներին, նաև հայաստանյան իրականությունում ակտուալ արտագնա աշխատանքին՝ խոպանին։ Քանզի սահմանները փակ են, խոպանչիներն այս տարի չեն կարողանում աշխատանքի մեկնել։

Պետությունն առաջարկ ունի բոլորին, ովքեր չեն կարողանում մեկնել։ Մարզպետարաններն աջակցության ծրագիր են մշակել, որպեսզի մարդիկ, ովքեր չեն կարողացել մեկնել արտերկիր, մարզերում աշխատանք գտնեն։

Ստեղծվել են հատուկ հարցաթերթիկներ, որոնք մարդիկ լրացնում են ու հրավիրվում աշխատանքի։ Մարզպետարանները տվյալները կփոխանցեն համայնքապետերին և շինկազմակերպություններին, որոնք այդ մարդկանց աշխատանք կտան։

Ծրագիրը մի շարք մարզեր կներառի։ Ընդամենը հարկ է դիմել մարզպետարան ու լրացնել թերթիկը, ինչից հետո կստանաք աշխատանքային հրավեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: