Կարտոֆիլով նավակներ․ գեղեցիկ և անչափ համեղ ուտեստ, որն այսօր կզարդարի ձեր սեղանը

Նոր ժամանկաներում խոհանոցն էլ ենթարկվեց մեծ փոփոխությունների և համից բացի առաջնային է համարվում  նաև ուտեստի ոճային տեսքը։ Համաձայն ենք, որ տարիներ առաջ ոճային ուտեստ արտահայտությունը հումորային ժանրից կթվար, բայց այսօր այն միանշանակ նորմալ արտահայտություն է և տանն էլ, երբ որևէ հյուր չկա, ցանկանում ենք թեկուզ հենց մեզ համար ուտեստը ոճային դարձնել և սննդընդունումը հաճելի դարձնել։

Հաշվի առնելով այս ամենը՝ ներկայացնում ենք անչափ գեղեցիկ և միևնույն պահին անչափ համեղ ուտեստ կարտոֆիլով։ Այն կոչվում է կարտոֆիլով նավակներ, որը բավականին ախորժելի տեսք ունի։

Դե ուրեմն նախապատրաստեք հետևյալը՝

Կարտոֆիլ — 8֊10 հ․

Սխտորով ձեթ — 1 ճ.գ.

Բուլղարական պղպեղ — 1 հ․՝ խորանարդիկներով կտրատած

Կանաչ սոխ՝ մանրացված

Աղ — ½ թ.գ.

Սև պղպեղ

Նրբերշիկ — 250 գ

8 մեծ հավկիթ

Կարտոֆիլները լվանալալուց հետո պատառաքաղով  մի քանի տեղից ծակծկել, պատել  բուսայուղով և դնել ջեռոց 50֊60 ր՝ 190°֊ում, որից հետո հովացնել 10֊15 ր։ Կարտոֆիլի կափարիչը կտրել, կարտոֆիլի փափուկ միջուկը հանել։ Պատրաստել լցոնը՝ սխտորով ձեթով տապակել կանաչ սոխը, պղպեղն ու համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կտրատած նրբերշիկը, շարունակել տապակել ևս մի քանի րոպե։ Հավկիթը հարել, ավելացնել տապական և միախառնել։

Զանգվածը հավասարաչափ լցնել կարտոֆիլի փոսերի մեջ, եփել ջեռոցում ևս մոտ 40 ր կամ մինչև ձուն եփվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: