Կարո Այրումյանի նոր տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել

Կարո Այրումյանը բավականին հայտնի է իր տեսանյութերով ու տեսահոլովակներով։ Կարոն ապրում է Ամերիկայում, սակայն նրա տեսանյութերի հասցեատերերը հիմնականում հայերն են։ Ամերիկաբնակ բլոգերը նոր տեսահոլովակ է ներկայացրել։

Տեսահոլովակը յութուբյան հարթակում տեղադրելուց ընդամենը ժամեր անց հացրել է 70 հազար դիտում հավաքել, ինչը խոսում է այն մասին, որ ներկայացվող գործը հետաքրքրել, հոգեհարազատ ու սիրելի է դարձել շատերին։

Երգը մանկության տարիների բակային զվարճալի խաղերի մասին է։ Երգի տեքստում հիշատակվում են մանկական զվարճալի այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ պահմտոցին, Հալամոլան, մանկական բառախաղերով կառուցված ժամանցային այլ խաղեր։

Կարոյի ներկայացրած նոր գործի խոսքերը հեղինակել է Վլադիմիր Պողոսյանը։ Երգում արդի թեմա է արծարվում․ երգիչը հորդորում է թողնել համակարգչային էկրանը և դուրս գալ բակ՝ զբաղվելով իրական խաղերով։

Երգի երաժշտությունը Նիգ Եգիբյանինն է։ Տեսահոլովակը լի է խայտաբղետ գույներով։ Կարո Այրումյանի ներկայացրած ռիթմիկ ու աշխույժ երգը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: