«Կարող էի ոչինչ չանել , փողոցում կանգնել ու գումար խնդրել անցորդներից, բայց չեմ կարող ուրանալ մայրական դաստիարակությունս»

Հինգ տարեկանում տեղի ունեցած պատահարը ճակատագրական դեր է խաղացել Ռոբերտ պապի համար: Ավտովթարի հետևանքով զրկվելով մի ոտքից՝ պապիկը առերեսվում է կյանքի` օր օրի ավելացող դժվարություններին։

Իր իսկ խոսքերով .<< Այդ պահից սկսած բարևեցի դժվարություններին ու միաժամանակ բացահայտեցի վայրկյան առ վայրկյան ,րոպե առ րոպե, ժամ առ ժամ ավելի ուժեղ ,ավելի պայքարող Ռոբերտի>>։

Տարիների ընթացքում ձեռք է բերում իր այդքան սիրելի ու երանելի մասնագիտությունը՝ԴԵՐՁԱԿ է։ Բայց կյանքի ռիթմը ստիպում է բազում այլ աշխատանքներով զբաղվելու։


Ասում է՝ իր կյանքում ոչինչ հենց այնպես չի եղել, և այս մտքի ողջ իմաստությունը հասկանում է տարիներ անց՝ հանդիպելով իր սիրեցյալին՝ներկայիս կնոջը, ում մի բառով ասած՝ՇՆՈՐՀԱԿԱԼ է ։ Իրեն անսահման երջանիկ մարդ է համարում, որովհետև պարգև ունի երեք զավակի ու յոթը թոռան։Գոհունակ ու չտրտնջող է Ռոբերտ պապը, միայն կցանկանար, որ իր բռնած գործը փոքր ֊ինչ ավելացներ ընտանեկան զամբյուղը։

Ասում է՝.<<Կարող էի ոչինչ չանել , փողոցում կանգնել ու գումար խնդրել անցորդներից, բայց չեմ կարող ուրանալ մայրական դաստիարակությունս, ի շնորհիվ որի երբեք չեմ կոտրվել ու հիմա գուլպաներ եմ վաճառում>>։
Հիմա խնդրանքս ու հորդորս հետևյալն է.

Եթե Մալաթիա տոնավաճառի մոտով անցնելիս լինեք,ամեն օր ՝ժամը 11֊ից 14։00 ընկած ժամանակահատվածում, Ռոբերտ պապը էնտեղ է լինում. գուլպաներ գնելու պարագայում իր մոտից գնեք. տաք ու հարմարավետ գուլպաներ են՝ բավականին մատչելի..

Понравилась статья? Поделиться с друзьями: