Կարեն Ասլանյանը նորություն ունի

Դերասան և երգիչ Կարեն Ասլանյանը այս օրերին զբաղված է իր նոր տեսահոլովակի նկարահանումներով։ Նա որոշել է երկրպագուներին գեղեցիկ անակնկալ մատուցել։

Տեսահոլովակում ներգրավված են մի շարք հայտնի և սիրված դերասաններ։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Ռոմելա Սարգսյանն է։ Նրանք սյուժեի ընթացքում վերածվում են մուլտիպլիկացիոն կերպարնների։

Նկարահնումներին ներգրավված են նաև Արտակ Այվազյանը,  Իրինա Հարությունյանը, Խոսրով Նալբանդյանն ու սիրելին՝ պարուհի Մարի Բադեյանը, Գեորգի Մելքոնյանը։

Վերջինս հայտնի դարձավ Արցախի 2-րդ պատերազմի օրերին իր հրապարակած տեսանյութով, որում կրեկեր էր ուտում հակառակորդի կրակոցների տակ։

Նա հենց այդպես էլ  տպավորվել է մարդկանց մոտ՝ «կրեկեր ուտող տղա», ով անչափ սիրվել է հանրության կողմից։

Դերասանական այսպիսի կազմը և լուսանկարները հուշում են, որ առաջիկայում  հետաքրքիր երգ և տեսահոլովակ է սպասվում Կարեն Ասլանյանի երկրպագուներին։ Իսկ երգը կոչվում է «Մամ ջան, պապ ջան»։

Նկարահանումներից արված լուսանկարները ներկայացնում ենք  նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!