Կարենի Սասի և Վլադիմիրի զինվորի հուզիչ երգը

Մեկ օրում 110000 դիտում է հավաքել Կարենի, Սասի ու Վլադիմիրի  տեսահոլովակը։ Տեսահոլովակը ռեչետատիվ  է սկսվում, խոսում է Կարենը, որպես զինվոր իր ընտանիքի հետ։

Տուն կգամ է կոչվում երգը ու այնքան է սիրվել, որ դիտումների քանակով արդեն իսկ երևում է ռեկորդ կլինի։ Կարենը խոսում է տեսահոլովակում ու նոր մահացած տղաներին է հիշատակում՝ Գարուշին, Սոսին, Սմբատին, Գրիշին ու ասում, որ երևի մամ ջան իմացել եք, որ տղեքը գնացին, բայց մենք հող չենք տալու ու տուն ենք գալու։

Սասի ձայնը զրնգուն ու հուզիչ է։ Տղաները բաժանել են դերերը։ Երգը ռեչետատիվներով հարստացրել են ավելի կենդանի դարձնելու համար։ Կարենը, որպես դերասան, այդ հատվածը ստանձնել է։ Յու-թուբում կա արդեն 1000-ից ավել քոմենթ, որտեղ բոլորը դրական են ու շնորհակալական, այս պահին այսպիսի երգ հեղինակելու համար։

Երգը խոսակցույթուն է, կամ կենդանի նամակ ուղված մայրիկին, որը երևի իր մտքում ասում է յուրաքանչյուր զինվոր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!