Կարագնահունց․ թխվածքբլիթներ, որոնք պատրաստել են մեր տատերը

Ներկայացնում ենք հետաքրքրական հայկական ավանդական բաղադրատոմս, որը կգերի բոլորին։ Մի քանի բաղադրամասից կազմված, սակայն անսահման համեղ, նուրբ այս թխվածքաբլիթները իրենց համով կհիշեցնեն գաթա։

Այն գաթայի պես հագեցած համով է օժտված։ Միայն տեսքն արդեն խոսում է այդ մասին։ Բաղադրատոսմը պատկանում է Հեղինե Շալունցին, ով իր տատիկի հետ համատեղ սիրով կիսվել է կարագնահունցով։ Դե ուրեմն, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

2 հավկիթ

Շաքարավազ — 200 գ

Վանիլին

Կաթի սեր -150 գ

Սոդա — 1 թ․ գ․

Ալյուր՝ այնքան մինչև ստացվի պինդ խմոր

Մածուն կամ ձվի դեղնուց՝ խմորի վրա քսելու համար։ Թխել 200C տաքացված ջեռոցում

Այժմ պատրաստման մասին․ նշենք, որ այս թխվածքաբլիթները պատրաստվում են բավականին դյուրին եղանակով։

Այս բաղադրատոմսով պատրաստել են դեռևս մեր տատերը և տասնամյակներ անց այն եկել և մեզ է հասել։ Պատրաստեք և վայելեք այն թեյի կամ սուրճի հետ։

Պատրաստման ողջ մանրամասները կգտնեք վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!