«Կատարվեց մանկությանս կապույտ երազանքը. ես դարձա սկեսուր»․ ո՞վ է Լիզա Ճաղարյանի որդու ընտրյալը

Լիզա Ճաղարյանը կեսգիշերն անց անձնական բնույթի գրառում է արել։ Հայտնի ու հեղինակավոր լրագրողը գրառմամբ տեղեկացրել է, որ իր որդին ամուսնացել է, ինչի արդյունքում կատարվել է իր մանկության երազանքն ու դարձել է սկեսուր։

Լիզա Ճաղարյանի տղան՝ Արա Ճաղարյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է։ Նա ավարտել է Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ Հետագայում մի շարք ֆիլմեր է նկարահանել, որոնք տարբեր տարեիներին տարբեր գնահատանքի են արժանացել։

Արա Ճաղարյանի ընտրյալն Ալինա Դավթյանն է։ Ալինան ևս լրագրության ոլորտի ներկայացուցիչ է։ Նա Արարատ․նյուզ կայքի լրագրող է։ Ա․ Դավթյանի սոցհարթակում նշված է նաև, որ նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

Որդու ամուսնանալու առիթով մայրն իր ուրախությունը հայտնել է կարճ, բայց խոսում տողերով․ «Կատարվեց մանկությանս կապույտ երազանքը. ես դարձա սկեսուր։ Շատ հաճելի հոգնած եմ, բարի գիշեր։ Վաղը կպաչպչեմ բոլորիդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!