Կատարյալ սուրճ պատրաստելու գաղտնիքը․ սկսե՛ք առավոտը մեկ գավաթ բուրավետ սուրճով

Շատերի համար կատարյալ առավոտը սկսվում է մեկ գավաթ բուրավետ սուրճով։ Մյուսների համար դա սիրելիին հաճույք պարգևելու միջոց է։ Բայց ամեն մեկը չգիտի կատարյալ սուրճ պատրաստելու գաղտնիքը։ Այդ ըմպելիքը կարող է Ձեր օրը լցնել դրական հույզերով և տրամադրությամբ։

Ի՞նչ է հարկավոր կատարյալ սուրճ պատրաստելու համար՝

100 մ/լ ջուր,

3 թ/գ աղացած սուրճ,

¼ թ/գ աղացած դարչին,

1 պճեղ կոճապղպեղ։

Ամենահամեղ սուրճը պատրաստելու համար հարկավոր է սուրճը լցնել սրճեփում, ավելացնել կոճապղպեղը, ապա լցնել ջուրը և դնել մարմանդ կրակի վրա։

Երբ սուրճը սկսի եռալ, այն պետք է կրակից մի կողմ տանել և լավ խառնել։ Այդ գործընթացը կրկնեք մի քանի անգամ։

Երբ վերջին անգամ սուրճը կրակին դնեք, հավելեք նաև աղացած դարչինը։

Եթե ցանկանում եք, որ սուրճի բույրը տարածվի, հարկավոր է վերցնել նեղ շուրթերով սրճեփ։

Սուրճը եփեք միայն մարմանդ կրակով։ Լավ արդյունքի համար մի շտապեք պատրաստելիս։ Եփելիս կարող եք նաև աղ հավելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: