Կապշեք՝ տեսնելով հղի Գոհար Ավետիսյանի նոր կերպարը

Գեղեցկուհի հայուհի բյութի բլոգեր Գոհար Ավետիսյանը հերթական էպատաժային կերպարով է հանդես եկել։ 26-ամյա փեյթափ-աստղը կերպարանափոխվել է հոլիվուդյան հայտնի աստղ Մերլին Մոնրոյին։ Նա վերստեղծել է ամերիկացի դերասանուհու ամենահայտնի կերպարը՝ սպիտակ զգեստով ու վառ կարմիր շրթներկով։

Հղի աստղը չի ձանձրանում ինքնամեկուսացման ժամանակ՝ բարելավելով իր ունակությունները։ Նա ապշեցնում է իր արդյունքներով, որոնց մասին խոսում են բոլորը։

Ապագա մայրիկը որոշել է փորձել Մերլին Մոնրոյի կերպարը՝ վառ դիմահարդարմամբ ու խորը լանջաբացվածքով կլյոշ կիսաշրջազգեստով ճերմակ զգեստով, որը դերասանուհու շնորհիվ հայտնի է դարձել։

Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղները և Մերլինի վարսահարդարմամբ կեղծամ։

Ավետիսյանի՝ վառ դիմահարդարմամբ ու բարեմասնությունները ցուցադրող անկեղծ կերպարը հենց այնպես չէ․ հայուհին մրցույթ է անցկացնում ու հաղթողներին դրամական պարգև տալիս։

Նա արդեն հերթական անգամ է մրցույթն անցկացնում՝ հորդորելով հետևորդներին կրկնել իր դիմահարդարումը, ապա ընտրում հաղթողներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: