Կապշեք՝ տեսնելով Լուիզա Ներսիսյանի նոր կերպարը

Նրբադեմ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը սիրում է էպատաժային լուքեր։ Նա մշտապես զարմացնում է իր ոճային կերպարներով ու դերասանական անկրկնելի խաղով։ Նա հաճախ է սիրում փոխել արտաքին տեսքը, մազերը տարբեր գույների ներկել, լինզաներ կրել ու էպատաժային դիմահարդարում անել։ Երգչուհին մազերը վարդագույն է ներկել ու ներկայացրել նոր լուքի լուսանկարները։

Լուիզան ընտրել է գեղեցիկ ու ոճային դիմահարդարում՝ հոնքերը նույնպես երանգավորելով վարդագույն։ Նա թեթև շպարվել է, ընտրելով վարդագույնա-մարմնագույն երանգի շրթներկ ու թարթչաներկ՝ ավելի ընդգծելով խոշոր աչքերը։

Լուիզան բաց երկնագույն լինզաներ է կրում՝ յուրահատուկ խորություն հաղորդելով իր կրքոտ հայացքին։ Լուսանկարում Լուիզան մուգ կապույտ շապիկ է կրում՝ մեծ լանջաբացվածքով ու հասարակ դիզայնով։

Իրապես, անչափ համահունչ կերպար է ստեղծել Լուիզան՝ հերթական անգամ զարմացնելով երկրպագուներին իր խենթ ու համարձակ ոճային ընտրությամբ ու այդ ոճում ներդաշնակ լինելու աննման կարողությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: