Կանեստրելլի․ համեղ ու նուրբ իտալական թխվածքաբլիթներ

Առաջարկում ենք թեյը կամ սուրճը վայելել այս համեղ և նուրբ իտալական թխվածքաբլիթներով, որոնք անվանում են Կանեստրելլի։ Պատրաստվում են անչափ հեշտ և հասանելի են բոլորին։ Հորդորում ենք՝ անպայման փորձել։

Նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Ալյուր — 1 բաժակ (130 գրամ)

Շաքարի փոշի — ½ բաժակ + 1,5 ճ.գ. (75 գ)

Պտղունց աղ

Եգիպտացորենի օսլա — ¾ բաժակ + 2 ճ.գ. (100 գ)

Սառը կարագ — 150 գ՝ կտրատած

Խաշած ձվի դեղնուց — 3 հ․

½ կիտրոնի կեղև

Այժմ պատրաստման մասին․ եփած ձվի դեղնուցները լավ տրորել պատառաքաղի օգնությամբ։ Խոհանոցային կոմբայնի մեջ խառնել ալյուրը, շաքարի փոշին, օսլան, վանիլինը, աղը, կիտրոնի կեղևը, ապա միացնել կտրատած սառը կարագը և մանրացնել, ավելացնել ձվի դեղնուցը, կրկին մանրացնել՝ մինչ լավ կխառնվի։

Տեղափոխել ալրոտ մակերեսի վրա, զգուշորեն հունցել։ Սննդի տոպրակով ծածկել, դնել սառնարան 1֊2 ժ։ Սառնարանից հանել խմորը, կես֊կես ալրոտ մակերեսի վրա գրտնակել 1 սմ հաստության և կտրել ծաղիկների տեսքով։

Դասավորել յուղաթղթով ծածկած տապակի մեջ, թխել 12֊14 ր 170°֊ում։ Թխվածքաբլիթները պետք է սպիտակ մնան, չպետք է կարմրեն։ Թողնել սառչի 5 ր, թողնել լրիվ սառչի, այնուհետև ցանել շաքարի փոշի։

Понравилась статья? Поделиться с друзьями: