Կանադան 350000 դոլլարի հումանիտար օգնություն է տրամադրել Արցախին

Հայաստան-Կանադա կոնստրուկտիվ ու ջերմ հարաբերությունները այլևս փաստ էին արդեն իսկ անցած տարվանից, բայց այս կռվի սկզբից առավել ընդգծվեց այդ իսկական բարեկամությունը։ Բացի նրանից, որ Կանադական ղեկավարությունը կոպտորեն արտահայտվեց թուրքա-ադրբեջանական տանդեմի մասին, միանշանակ նաև իր միակուռ աջակցությունը հայտնեց Հայաստանին։

Եվ ահա երեկ պարզ դարձավ, որ Կանադան բացի քաղաքական որոշումներից ու նաև սանկցիաներից, հումանիտար օգնություն ևս ցուցաբերել է՝ ուղարկելով մոտ 350000 դոլլարի հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտնեց Կանադայի փոխվարչապետը, ով նշեց, որ դա մեկանգամյա պրոցես չէ, այլ լինելու է շարունակական։

Վերջին օրերին էլ Կանադայի վարչապետը հաստատեց, որ որևէ մաս չի վաճառելու այլևս Թուրքիային, որը ԱԹՍներով է ապահով Ադրբեջանին։ Կանադան դարձավ առաջինը երկրներից, որ արգելք դրեց իր կողմից ստեղծած զենքերի մասերի վաճառքի վրա, քանզի դրանք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։

Կանադա-Հայաստան հարաբերությունները վստահորեն նոր փուլ տեղափոխվեցին այ որոշումից հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: