Կամավոր Վարդան Հարությունյանը ու իր երկու զինծառայող որդիները վիրավորվել են

Մարմարաշենցի Վարդան Հարությունյանը կամավորական է, իր երկու որդիներն էլ ծառայում էին։ Թե Վարդանը և թե որդիները՝ Սարգիսն ու Հովհաննեսը վիրավորվել են։

Վարդանը լսելով կռվի մասին արագորեն շտապում է ճակատ հենց սեպտեմբերի 21ին։ Վարդանը 2016ին է եղել կռվում ու լավ գիտի դա ինչ է։ Հասնելով ճակատ միանգամից գտել է երեխաներին։ Երկրապահին ուրիշ տեղ են տարել, բայց ինքը ասել է ես իմ երեխեքի մոտ են գնում, իրենց հետ կռվեմ։ Երկուսն էլ երեք ամսվա ծառայող էին։

Ինքը շուտ է վիրավորվել, մեկ շաբաթ է, անցել տղաներն են վիրավորվել։ Ասում է, առյուծի պես էին պայքարում, իսկ երբ հորը տեսան առավել ոգևորվեցին բոլորը ոչ միայն իր տղերքը։ Երեխեքը շատ դուխով են, աննկարագրելի դուխով են։

Վարդանը ասում է տեսածիցս հետո, անհնար է չհաղթել։ Իրենք անուղեղ են, իրենք բացի զենքից բան չունեն։ Հիմա արտիլերիայի կռիվ է ու դա լրիվ նոր է բոլորիս համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: