Կաղամբով պատրաստված նրբահամ և առողջարար աղցան

Կաղամբով պատրաստված շատ համեղ և թեթև աղցանը հրաշալի է փորձել տարվա ցանկացած եղանակի։ Գաղտնիք չէ, որ դրանում շատ վիտամիններ կան։ Բանջարեղենով պատրաստված աղցանը և՛ օգտակար է, և՛ արագ է պատարստվում։ Հատկապես այն Ձեզ «կօգնի», երբ անսպասելի հյուրեր ունենաք։

Թեթև աղցանի նրբահամության գաղտնիքը սխտորի բույրով, գազարով ու եգիպտացորենով պատրաստված լցոնի մեջ է։ Առողջության և գեղեցկության մասին հոգ տանելով՝ կարող եք աղցանը ձիթապտղի յուղով պատրաստել։

Բաղադրիչներ՝

1 ոչ մեծ գլուխ կաղամբ,

400գ․ մարինացված եգիպտացորեն,

1 միջին չափսի գազար,

1 քաղցր բուլղարական պղպեղ,

0․5 փունջ սամիթ,

2-3 պճեղ սխտոր,

3-4 ճ/գ ձիթապտղի յուղ,

աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի,

0․5 թ/գ խոշոր աղ։

Ահա և աղցանի բաղադրիչները։ Դուք կպատրաստեք վիտամիններով հարուստ և առողջարար աղցան՝ համատեղելով հաճելին ու օգտակարը։ Հոգ տարեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների մասին՝ միայն օգտակար սնունդ պատրաստելով։


Իսկ պատրաստման եղանակին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: